211652_close_icon
views-count4054 դիտում article-date 20:17 02-09-2017

Մոսկվան Վաշինգտոնին բողոքի նոտա է հղել՝ կապված ծրագրվող խուզարկությունների հետ

ՌԴ ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Է. Գոդֆրիին՝ կապված Վաշինգտոնում ռուսական առևտրային ներկայացուցչությունում խուզարկություն անցկացնելու ԱՄՆ իշխանությունների պլանների հետ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` նոտայում ծրագրվող խուզարկություններն անվանվել են աննախադեպ, ագրեսիվ ակցիա, որն ամերիկյան հատուկծառայությունները կարող են օգտագործել սադրանքների համար։ ԱԳՆ-ում նաև նշել են, որ Մոսկվան իրեն պատասխան միջոցառումների իրավունք է վերապահում։ Նշենք, որ այսօրվանից ԱՄՆ-ն զրկել է Ռուսաստանին այդ հաստատության հասանելիությունից, չնայած շենքը հանդիսանում է ռուսական պետական սեփականություն և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։

Նմանատիպ նյութեր