211652_close_icon
views-count5203 դիտում article-date 23:10 02-09-2017

Մադրիդի մոտ 35 հազար բնակիչներ զգուշացվել են մնալ տանը թունավոր ծխի պատճառով

Մադրիդի շրջանի շուրջ 35 հազար բնակիչներ թունավոր ծխի տարածման պատճառով զգուշացվել են դուրս չգալ տանից: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ծխի ամպի առաջացման պատճառը Ֆուենլաբրադա քաղաքի արտադրամասում բռնկված հրդեհն է, որի արդյունքում մեկ մարդ տուժել է: Պահեստում այրվել է 40 տոննա մագնեզիում և ալյումին: Նախազգուշացումը վերաբերում է Ումանեսի, Գրիգոնոնի և Մորալեա դե Էնեմիոյի բնակիչներին:

Նմանատիպ նյութեր