211652_close_icon
views-count6505 դիտում article-date 18:17 02-09-2017

ՈւԵՖԱ-ն հետաքննում է ՊՍԺ-ի ֆինանսական ֆեյր-փլեյը

ՈւԵՖԱ-ի՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների վերահսկողության հետաքննչական կոմիտեն պաշտոնական հետաքննություն է սկսել ՊՍԺ-ի հանդեպ: Հետաքննության ընթացքում հատուկ ուշադրություն են դարձնելու թիմի ֆինանսական գործունեությանը և համապատասխանությանը գործող պահանջներին՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փարիզյան ակումբի աղմկոտ ձեռքբերումներից հետո: Փարիզյան ակումբը օգոստոսին համաշխարհային տրանսֆերային ռեկորդ սահմանեց՝ «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով ձեռք բերելով բրազիլացի հարձակվող Նեյմարին, իսկ տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձավճարով վերցրեցին «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին: ՊՍԺ-ն արդեն հայտարարել է, որ մեկնարկած մրցաշրջանում կարող են համապատասխանել ֆեյր-փլեյի ֆինանսական կանոններին: Եթե ՈւԵՖԱ-ն խախտումներ արձանագրի ՊՍԺ-ի ֆինանսական գործունեության մեջ, ապա վերջինիս լուրջ պատժամիջոցներ են սպառնում. ընդհուպ մինչև Չեմպիոնների լիգայից հեռացնելը:

Նմանատիպ նյութեր