211652_close_icon
views-count5663 դիտում article-date 17:04 02-09-2017

Գարի Նևիլ. Մոուրինյոն տրանֆերային շուկայում գլխավոր խաղացողներից է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը գնահատել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը ամռանը: «Մի քանի տարի առաջ մենք «Մանչեսթեր Յունայթեդին» քննադատում էինք տրանսֆերների համար: Նրանք ակումբի մակարդակին չհամապատասխանող խաղացողներ էին գնում: Իսկ այս վերջին տարում ձեռք են բերվել Պոգբան, Բային, Մատիչը, Լուկակուն. նրանք բոլորն էլ ուժեղ ֆուտբոլիստներ են, որոնք ունակ են ներկայացնել ՄՅՈւ-ն: Կարծես թե ակումբը վերադարձել է հին, բարի ժամանակներ, իսկ Մոուրինյոն դարձել է տրանսֆերային շուկայում գլխավոր խաղացողներից մեկը՝ հաջող աշխատելով», ասել է Նևիլը:

Նմանատիպ նյութեր