211652_close_icon
views-count3898 դիտում article-date 17:18 02-09-2017

Լեհաստանում այսօր ապակոմունիզացել են 943 փողոցների և հաստատությունների անվանումները

Լեհաստանում այսօրվանից ապակոմունիզացվել են մոտ 1000 փողոցների և հաստատությունների անվանումները, որոնք կոմունիզմ են քարոզում: Հաղորդում է [url=http://radiopolsha.pl/6/136/Artykul/323773]«Լեհաստանի ռադիոն»[/url]: Ընդհանուր առմամբ, վերանվանվելու էին 943 անուններ: Համապատասխան որոշումն ընդունվել էր երկրի Ազգային հիշատակի ինստիտուտի կողմից համապատասխան օրենքի հիման վրա: Մեկ տարի առաջ, 2016թ. սեպտեմբերի 2-ին, Լեհաստանում ուժի մեջ մտավ «Ապակոմունիզացման մասին» օրենքը: Օրենքն ընդունվեց Լեհաստանի Սեյմի կողմից ապրիլին, իսկ ավելի ուշ Սենատը այն ընդունեց առանց փոփոխության: Տեղական իշխանություններին տրվեց 1 տարի ժամանակ, փողոցների և հաստատությունների անունները վերանվանելու և օրենքով պահանջված փոփոխություններն իրականացնելու համար: Ազգային հիշատակի ինստիտուտը ներկայացրել էր մի քանի տասնյակ անձանց կենսագրություններ, որոնք արժանի են, որ իրենց անուններով անվանակոչվեն փողոցները: Հրատարակվել էր նաև այն անվանումների ցանկը, որոնք պետք է անհետանան փողոցների և հաստատությունների վահանակների վրայից, քանի որ դրանք առնչվում են կոմունիզմի և խորհրդային բռնազավթման ժամանակաշրջանի հետ: Վարշավայի քաղաքային խորհուրդը առանձնացրել է 6 փողոց, որոնք պահպանել են իրենց անունները, սակայն փոխվել է հերոսը: Օրինակ, Մոկոտուի միկրոշրջանում, կոմունիստական գործիչ Ջուլիան Բրունոյի անվան փողոցը անվանափոխվել է Ջորդանո Բրունոյի փողոց: Վարշավայի քաղաքային խորհրդի «Իրավունք և արդարաություն» կուսակցության խմբակցության նախագահ Կեսար Յուրկևիչը կարծում է, որ ապակոմունիզացման այս ձևը կիսատ է: «Եթե միանշանակ չներկայացնենք մեր դիրքորոշումը և մեր հերոսներին, ապա մենք խնդիրներ կունենանք երիտասարդ սերնդի կրթության հետ: Քաղաքային խորհրդի անդամները պետք է պատասխանատվության զգան այն բանի համար, որ նրանք պատմական քաղաքականություն են ձևավորում, նրանք պետք է իմանան, թե ով է արժանի, որ իր անվամբ փողոց անվանակոչվի, և դա չարվի պատահականության սկզբունքով»,- ասել է Յուրկևիչը: Մայրաքաղաքի քաղաքապետ Զդիսլավ Սիփերը հիշեցրել է, որ փողոցների անունների փոփոխության արդյունքում Վարշավայի բնակիչները հավելյալ ծախսեր չեն ունենա, և որ անհրաժեշտ չի լինի փաստաթղթերում փոխել հասցեն:

Նմանատիպ նյութեր