211652_close_icon
views-count8319 դիտում article-date 14:52 02-09-2017

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Ողջունելով գործընկերներին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ԼՂՀ հռչակման օրվա առթիվ եւ ընդգծել, որ այն ողջ հայության ձեռքբերումն է: Էդուարդ Շարմազանովն Աշոտ Ղուլյանին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորանքը: ՀՀ ԱԺ փոխնագահը նշել է, որ Արցախը համայն հայության հպարտությունն է, եւ նրա հաղթանակները համայն հայության հաղթանակներն են: Զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության եւ օրենսդրության կատարելագործման ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Նմանատիպ նյութեր