211652_close_icon
views-count41889 դիտում article-date 07:52 02-09-2017

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ Ազգային ժողովում ռումբ է դրված և այն պայթելու է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքում, ռումբ է դրված և այն պայթելու է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից, ինչպես նաև Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Զուգահեռ իրավապահները պարզում են ահազանգողի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր