211652_close_icon
views-count3651 դիտում article-date 21:52 01-09-2017

Քենիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները

Քենիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները և քվեարկության նոր ամսաթիվ նշանակել, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-41123848]BBC[/url]-ին: Դատարանի վճռում նշում է, որ ընտրական հանձնաժողովը «խախտումներ և ոչ օրինական գործողություններ է թույլ տվել» քվեարկության ընթացքում, ինչն ազդել է քվեարկության արդյունքների վրա: Օգոստոսի 8-ին տեղի ունեցած Քենիայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ուհուրու Քենիաթան՝ ստանալով ձայների 54,27 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմության թեկնածու Ռաիլա Օդինգան, ստացել է քվեների 44,74 տոկոսը: Ընտրություններից անմիջապես հետո ընդդիմադիր թեկնածուն հայտարարել է, որ քվեների հաշվարկի էլեկտրոնային համակարգը կոտրել են՝ արդյունքները կեղծելու նպատակով: Օդինգան մասնակցել է նաև 2007թ. նախագահական ընտրություններում: Այն ժամանակ նա նույնպես չի ճանաչել ընտրությունների արդյունքները, որից հետո ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցները բողոքի ցույցեր են կազմակերպել: Այդ ժամանակ ոստիկանության հետ բախումներից զոհվել է 1500 մարդ:

Նմանատիպ նյութեր