211652_close_icon
views-count9693 դիտում article-date 20:04 01-09-2017

Եթե Արևմուտքն ընդուներ մեր առաջարկները՝ ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ. Լավրով

«Ռուսաստանը կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը ՆԱՏՕ-ի հետ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որ հավատարիմ է այն հռչակագրերին, որոնք վերջին 20 տարիների ընթացքում ընդունվել են ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում»,- այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առաջ: Հայտնում է [url=http://tass.ru/politika/4523873]tass.ru[/url]-ն: «Այդ հռչակագրերում ամրագրված է եվրատլանտյան շրջանում և Եվրասիայում հավասար անվտանգության տարածք ձևավորելու կողմերի ցանկությունը, ինչպես նաև վստահեցումը, որ կողմերից ոչ ոք չի ուժեղացնի իր անվտանգությունն ուրիշների անվտանգության հաշվին»,- նշել է նա: ՌԴ արտգործնախարարն ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն «այդպես էլ թղթի վրա են մնացել»: «Ես վստահ եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունն իսկապես ստանար իրավաբանորեն պարտավորեցնող ձև, շատ հակամարտություններ, որոնք այժմ կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,- ասել է նա: ՌԴ արտգործնախարարը ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Արցախի և Մերձդնեստրի հակամարտություններին: «Իսկ ուկրաինական ճգնաժամ ընդհանրապես չէր լինի»,- եզրափակել է նա:

Նմանատիպ նյութեր