211652_close_icon
views-count4634 դիտում article-date 23:22 01-09-2017

ԵՄ երկրներից Հայաստան արտահանձնվողների թիվն աճել է

Եվրոպական միության երկրներից Հայաստան արտահանձնվողների թիվը վերջին 2 տարվա ընթացքում չափազանց աճել է: Այս մասին հայտարարել է Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, մեջբերելով այսպիսի թվեր. «2014թ.-ին ստացել ենք 2 հայց, 2015թ.-ին ստացել ենք 36 հայց՝ 62 անձի վերաբերյալ: 2016 թ.-ին՝ 74 հայց, իսկ այս տարի՝ 2017թ.-ին օգոստոսի 30-ի դրությամբ ստացել ենք 58 հայց՝ 87 անձի վերաբերյալ»: Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է նաև Եվրոպական երկրների հարցումների վիճակագրությունը, որոնք ներկայացվել են պարզելու համար, թե արդյոք այս կամ այն քաղաքացին ՀՀ քաղաքացիություն ունի: 2016թ.-ին, ըստ նրա, նմանատիպ 255 հայց է եղել, իսկ 2017 օգոստոսի 30-ի դրությամբ՝ 544 հայց: 2013 թ.-ին Հայաստանը և Եվրոպական Միությունը ստորագրել են ռեադմիսիայի մասին համաձայնագիր, որի կետերի համաձայն ապահովվում է ԵՄ-ում ապօրինի հայտնված հայ միգրանտների վերադարձը: [url=https://jam-news.net/?p=56718&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր