211652_close_icon
views-count7218 դիտում article-date 19:18 01-09-2017

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքը սեպտեմբերի 19-ին 13.223.400.652 ՀՀ դրամով կհանվի աճուրդի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Հասցեն` ք. Երեվան, Դ.Անհաղթի 23: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Վաճառվում է ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի թիվ 947-Ա որոշմամբ օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմ­նար­կին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Նալ­բանդյան փողոցի 28 հասցեում գտնվող՝ 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հան­դիսացող՝ 0.252065 հեկ­տար մակերեսով հողամասը: Աճուրդի մեկնարկային գինը՝ 13.223.400.652 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր