211652_close_icon
views-count6274 դիտում article-date 16:12 01-09-2017

Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն խաղացողի թեկնածուների թվում

Անգլիայի Պրեմիեր-լիգան հրպարակել է օգոստոս ամսին լիգայի լավագույն խաղացողի և մարզչի թեկնածուների անունները: Մարզիչների հնգյակում տեղ են գտել. Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ), Տոնի Պուլիսը («Վեսթ Բրոմվիչ»), Դևիդ Վագները («Հադերսֆիլդ»): Լավագույն խաղացողի թեկնածուներն են. Ֆիլ Ջոնսը, Ռոմելու Լուկակուն, Հենրիխ Մխիթարյանը (բոլորն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), հարձակվողներ Սադյո Մանեն և Մոհամեդ Սալահը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), դարպասապահ յոնաս Լեսլը («Հադերսֆիլդ»), հարձակվող Ալվարո Մորատան («Չելսի»): Հիշեցնենք, ԱՊԼ-ի մեկնարկային երեք խաղերում Մխիթարյանը դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր