211652_close_icon
views-count8157 դիտում article-date 20:08 31-08-2017

Հիմնանորոգվում է Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարությունը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։ Շինաշխատանքներով պայմանավորված` այս հատվածներում երթևեկությունն այժմ սահմանափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկը կազմակերպված է տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց հիմնանորոգվող ճանապարհահատված` հետևելու կատարվող աշխատանքներին և հավաստիանալու, որ երթևեկության այլընտրանքային ճանապարհը կահավորված է բավարար քանակի զգուշացնող և անվտանգության նշաններով։ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը նախարարին հայտնեց, որ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպություններն արդեն սկսել են ֆրեզավորման աշխատանքները։ Նախատեսված է իրականացնել երկու երթևեկային մասերի և կողնակի 5սմ հաստությամբ ֆրեզավորում և ասֆալտապատում: Ճանապարհի երթևեկության անվտանգությունը ապահովվելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների բաժանիչ գոտում` մետաղական պաշտպանիչներ։ Պայմանագրով նախատեսվում է շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերի 10-ին, սակայն աշխատանքի տեմպն արդեն իսկ գոհացուցիչ է, և ճանապարհաշինարարները խոստանում են ժամկետից շուտ շահագործման հանձնել որակյալ ճանապարհ` հնարավորին քիչ ժամանակ անհարմարություն պատճառելով վարորդներին։ Ճանապարհը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր