211652_close_icon
views-count3982 դիտում article-date 19:32 31-08-2017

Սերբիայի ու Կոսովոյի նախագահներն այսօր կհանդիպեն Բրյուսելում

Սերբիայի ու Կոսովոյի նախագահներն այսօր հանդիպում են Բրյուսելում՝ հարաբերությունները բարելավելու նպատակով: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Բանակցությունները նախաձեռնել է Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ալեքսանդր Վուչիչն ու Հաշիմ Թաչին մտքեր կփոխանակեն երկխոսությունը շարունակելու և կապերը վերականգնելու ուղղությամբ, ինչի մասին պայմանավորվել էին ամիսներ առաջ: Կոսովոն Սերբիայից անկախանալու մասին հայտարարել է 2008-ին, մինչ օրս Բելգրադը չի ընդունում այդ փաստը, թեև Պրիշտինայի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի ավելի քան 110 պետություններ:

Նմանատիպ նյութեր