211652_close_icon
views-count5172 դիտում article-date 16:27 31-08-2017

«Նաիրիտում» այրված քիմիական նյութի ծուխը վտանգավոր չէ. Լևոն Ալթունյան

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բուժհաստատությունների միավորման արդյունքում աշխատակիցների աշխատանքից զրկվելու խնդիր: Նախարարը նշել է, որ օպտիմալացումը ընթանում է գրեթե կես տարի, միավորված են մի շարք կազմակերպություններ, և այդ ամենի հետևանքում դուրս մնացող բժիշկները ստանում են առաջարկներ, ոմանք համաձայնվում են, ոմանք էլ՝ ոչ: «Ամեն դեպքում բժիշկներից ոչ ոք չի մնում առանց համարժեք աշխատավարձային առաջարկի»,- ասաց նա: «Նաիրիտի» հրդեհի ծխի վնասակար չլինելու մասին ԱՆ հայտարարության վերաբերյալ նախարարն ասաց. «Նյութը որը ներգրավվել էր այրման պրոցեսի մեջ, ունի իր քիմիական բաղադրությունը, որը հրապարակել ենք մեր կայքում, մնացածը տեխնիկայի հարց է. դուք կարող եք բացել այդ նյութի այրման պրոցեսի արդյունքները և տեսնել: Այսինքն՝ ոչ մի հավելյալ արտանետումներ չեն նախատեսվում այդ նյութից»,- ասաց նա և նշեց, որ այլ խոսք է, երբ այրվում աղբ, այլ նյութեր: «Բուն այրվող նյութը այրվում է մինչև շմոլ գազ CO2 և ջուր: Այդ քիմիական նյութի ծուխը վտանգավոր չէ, դա ծուխ չի արտանետում, այլ՝ շմոլ գազ և ջուր»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր