211652_close_icon
views-count6664 դիտում article-date 17:08 31-08-2017

«Գնա մեռի, արի՝ սիրեմ» Նաիրիտի նախկին աշխատակիցը «Նաիրիտի» հրդեհի մասին

Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ցույցն են իրականացրել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Ցույցին մասնակցում էր նաև «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից, կաուչուկի արտադրամասի նախկին ղեկավար Գագիկ Ավետիսյանը: Նա պատասխանեց «Ազատության» հարցին, թե արդյոք վտանգավո՞ր էր օրեր առաջ «Նաիրիտի» հրդեհի ծուխը: «Ոչ, այդ ծուխը վտանգավոր չէր: Օրգանական նյութ էր, ոչ մի անօրգանական միացություն չկար: Եթե այդ ծխի մեջ ծանր մետաղներ լինեին՝ այն այդքան վերև չէր բարձրանա, կիջներ ներքև: Այլ բան է, որ այդ ծուխը՝ որպես ծուխ, կարող է ազդել, ո՞վ է բան ասել։ Եթե շատ լինի՝ ցանկացած մարդու վրա էլ կարող է ազդել, նշանակություն չունի՝ թոքային հիվա՞նդ է, թե չէ»,-ասաց նա: Նրա դիտարկմամբ՝ ոչինչ չենք կարող պահանջել այն մարդուց, որ մենակ հերթապահում է ամբողջ գործարանում: «Ի՞նչ կարող ենք պահանջել այդ մարդուց, եթե ոչ բարձր ճնշման ջուր կա, որը միշտ առկա է եղել գործարանում՝ ձմեռ-ամառ, միշտ պետք է լիներ, որ հրդեհամարման մեքենաները ցանկացած կետից կարողանային ջուր վերցնել: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում, ջուրը դատարկելուց հետո գնում են ինչ-որ տեղից ջուր են լցնում, նորից գալիս են: Եթե ուզում ես անվտանգ լինի՝ այդ բոլոր հարցերը պետք է լուծես: Մարդկանց հանում են, հետո էլ, որ մի դեպք պատահում է, ասում են՝ մենք ամեն ինչ լուծել ենք: Չեք լուծել: Եթե լուծած լինեիք՝ այդ 120 հեկտար տարածքում գոնե ոչ թե 200, այլ մի 500 հոգի պետք է լիներ՝ ամեն արտադրամասում 2 հոգի: Հիմա հրդեհից հետո ասում են՝ գործարանը գիշերային լուսավորություն կունենա: «Գնա մեռի, արի՝ սիրեմ», հա՞»,- եզրափակեց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Գագիկ Ավետիսյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/24/1075527/]Հիշեցնենք[/url], որ նախորդ շաբաթ նաիրիտցիները «նախազգուշական» նստացույց էին իրականացրել՝ կառավարությունից պահանջելով տեղեկատվություն տրամադրել, թե ինչու գործարանում ներդրումներ անելու ցանկություն հայտնած «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին կառավարությունը աուդիտ անցկացնելու թույլտվություն չի տվել:

Նմանատիպ նյութեր