211652_close_icon
views-count5902 դիտում article-date 16:46 31-08-2017

Քաղաքացին իր մաշկի վրա զգում է, որ տնտեսությունը զարգացել է. Սուրեն Կարայան

Այսօր կառավարության նիստից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոստացավ, որ գալիք ամիսներին ևս տնտեսությունը նկատելի աճ է արձանագրելու։ Հարցին, եթե ԱՎԾ տվյալներով 2012-2016 թվականներին տնտեսապես ակտիվ բնակչությունը երկու հարյուր հազարով կրճատվել է, իսկ զբաղվածների թիվը՝ 166 հազարով, ապա ինչպե՞ս է այս պայմաններում տնտեսական աճ ապահովվելու, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են և իրար փոխկապակցելը այդքան էլ ճիշտ չէ։ «Պարբերաբար, երբ հրապարակվում են մակրոտնտեսական ցուցանիշներ, մենք ուսումնասիրություն ենք կատարում: Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ ընթացքում որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ կոչ կանեմ անդրադառնալ նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, և եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության և զարգացման ուղղությունների վերաբերյալ, մենք պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը»,- ասաց նա և նշեց, որ դա առաջին հերթին ՀՆԱ-ի աճն է, արտահանման աճն է, արդյունաբերության աճն է և մյուս ցուցանիշներն են: Ըստ նրա՝ բնականաբար քաղաքացին իր մաշկի վրա դա զգում է, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զբոսաշրջության մեծ աճ ունենք, հատկապես վերամշակող արդյունաբերության մասով առաջին 7 ամիսներին երկնիշ աճ կա, և կուտակային աճը կազմում է 12.7 տոկոս, որը բավականաչափ լուրջ աճ է: «Այդ բոլոր տենդեցները չեն կարող չնկատվել և չեն կարող չազդել բնակչության վրա»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր