211652_close_icon
views-count4432 դիտում article-date 15:15 31-08-2017

ԱՄՆ Տեխաս նահանգի քիմիական գործարանում պայթյուններ են տեղի ունեցել

Ամերիկյան Տեխաս նահանգին վրա հասած «Հարվի» հզոր փոթորկից հետո նահանգի՝ կիսով չափ ջրի տակ հայտնված քիմիական գործարանում երեկ երեկոյան 2 պայթյուն է որոտացել։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Գործարանը գտնվում է Քրոսբի քաղաքում՝ Հյուսթոնից հյուսիս-արևլք ընկած հատվածում։ Շտապ կարգով տարհանվել են գործարանից 2 կմ շառավղի վրա բնակվող քաղաքացիները։ Գործարանը պատկանում է ֆրանսիական Arkema կոնցեռնին։ Վերջինիս ղեկավարությունը հայտնել է, որ «Հարվի» փոթորկի հետևանքով գործարանի սառեցման համակարգերի էներգոմատակարարման համակարգերը շարքից դուրս են եկել։ Հիշեցնենք, որ Տեխասում և Լուիզիանայում փոթորկի զոհ է դարձել 35 մարդ։ վս 17 հոգի համարվում է անհետ կորած։

Նմանատիպ նյութեր