211652_close_icon
views-count3990 դիտում article-date 20:20 31-08-2017

Մումբայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Հնդկաստանի Մումբայ քաղաքում գտնվող Դոնգրիի շրջանում 5 հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 15-ը վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` փլատակների տակից փրկարարները դուրս են բերել 25 մարդու: Դեպքի վայրում փրկարարական գործողությունները դեռևս շարունակվում են: Ամենայն հավանականությամբ փլուզման պահին շենքում եղել է 30-ից 35 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08.40-ին: Վթարի ճշգրիտ պատճառները անհայտ են, բայց ըստ առկա տեղեկությունների շենքը 50 տարեկան է: Նշենք նաև, որ վերջին Մումբայում արդեն մի քանի օր է չեն դադարում անձրևները: Քաղաքի տարբեր մասերում օրվա ընթացքում գրանցվել է 33 սանտիմետր տեղումներ:

Նմանատիպ նյութեր