211652_close_icon
views-count3728 դիտում article-date 14:10 31-08-2017

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր չէ հրաժարվել պաշտոնից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի պատրաստվում հրաժարվել զբաղեցրած պաշտոնից Brexit-ի հետո։ Այդ մասին գրում է հեղինակավոր The Guardian թերթը։ «Ես այն մարդը չեմ, ով հեշտորեն թողնում է սկսած գործը։ Միացյալ Թագավորությունում հարկավոր է մեծ աշխատանքներ կատարել։ Հարկավոր է ոչ միայն իրականացնել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը, կառուցել ամուր համագործակցություն Եվրամիության հետ, այլ նաև ապահովել Բրիտանիայի մուտքը դեպի համաշխարհային այլ ուկաներ»,-ընդգծել է Մեյը։ Այսպիսով, նա հերքել է 2019 թվականին պաշտոնը թողնելու մասին շրջանառվող լուրերը։

Նմանատիպ նյութեր