211652_close_icon
views-count5313 դիտում article-date 23:28 30-08-2017

Թբիլիսիում մեկնարկում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը

Սեպտեմբերի 3-ից 27-ը Թբիլիսիում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցեն 128 շախմատիստներ: Միջազգային վարկանիշ ունեցող լավագույն 30 գրոսմայստերներից մրցաշարին չեն մասնակցի միայն երկուսը: 1/64 եզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա Դանիել Կաուդերիի հետ (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը ՝ Բորիս Գրաչյովի (ՌԴ), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել): ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն առաջին շրջանում կհանդիպի Անտոն Կովալյովին (Կանադա): Բոլոր փուլերում, բացի եզրափակչից, մրցակիցները կխաղան երկու պարտիա: Ոչ-ոքիի դեպքում կանցկացվեն կարճեցված ժամանակով պարտիներ: Եզրափակչում կխաղացվի չորս պարտիա: Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հավակնորդների մրցաշարի ուղեգիր կստանան:

Նմանատիպ նյութեր