211652_close_icon
views-count4937 դիտում article-date 23:00 30-08-2017

Հայաստանի ձյուդոյիստներն աշխարհի առաջնությունում դուրս են մնացել պայքարի կեսից

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել տարվա գլխավոր ստուգատեսում և դուրս են մնացել հետագա պայքարից: Այսօր 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը հաղթանակով է մեկնարկել: Նա 1/64-րդ եզրափակչում առավելության է հասել Գանայի ներկայացուցիչ Էմանուել Նարթեյի նկատմամբ, սակայն 1/32-րդ եզրափակչում զիջել է իսրայելցի Թոհար Բուտբոլին: Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Ճապոնիան ներկայացնող Սոյչի Հաշիմիտոյին: Երեկ կանանց 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանին բարդ մրցակից էր բաժին հասել: Բալասանյանը 1/32-րդ եզրափակչում պարտվել է ճապոնացի Նացումի Ցունոդային, որը դարձել է աշխարհի փոխչեմպիոն: Այսպիսով, հայ ձյուդոյիստներն ավարտեցին մրցելույթներն աշխարհի առաջնությունում:

Նմանատիպ նյութեր