211652_close_icon
views-count40225 դիտում article-date 21:27 30-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում «Շաուրմա Քլաբ»-ը չվերածվեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում գտնվող «Շաուրմա Քլաբ»-ում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ավտոսանդուղքը: Հրշեջները նշված «Շաուրմա Քլաբ»-ի աշխատակիցների հետ մարել են կրակը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր