211652_close_icon
views-count16180 դիտում article-date 23:30 30-08-2017

Սպիրտը ջրի տակի խողովակով՝ Մոլդովայից դեպի Ուկրաինա. կանխվել է սպիրտի մասշտաբային մաքսանենգության փորձը

Ուկրաինայում՝ Օդեսայի մարզում, սահմանապահները Կուչուրգանի ջրամբարի հատակում հայտնաբերել են խողովակ, որով, ենթադրաբար, նախատեսվում էր անօրինական ճանապարհով սպիրտ տեղափոխել Մոլդովայից Ուկրաինա: Թեև հաշվետվության մեջ նշվում է խողովակ, իրականում հայտնաբերվածը 32 մմ տրամագծով երկար կաշեփող է, որը գցված է եղել մոլդովական ափից մինչև ուկրաինական ափ: «Դրա միջոցով չարագործները, ենթադրաբար, նախատեսում էին անօրինական ճանապարհով սպիրտ տեղափոխել Մոլդովայից Ուկրաինա»,- ասվում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ: Իրավապահները պարզել են, որ խողովակաշարը գցվել է վերջերս և դեռ չի օգտագործվել, քանի որ «կաշեփողից սպիրտին բնորոշ հոտ չի գալիս»: Ուկրաինացի սահմանապահները մոտորանավակի օգնությամբ ապամոնտաժել են կաշեփողի միայն մի մասը՝ մինչև պետական սահման: Հեռացված խողովակի երկարությունը կազմել է 540 մետր: [url=https://jam-news.net/?p=56260&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր