211652_close_icon
views-count15157 դիտում article-date 20:19 30-08-2017

Աբովյան քաղաքում 51–ամյա վարորդը Niva-ով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 18:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 51-ամյա Ռուբեն Ենոքյանը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ Իդեալ խանութի հարևանությամբ, իր վարած Niva մակնիշի 18 ՕԼ 376 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուասնկարները՝ Սմբատ Պետրոսյանի Տեսանյութը՝ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր