211652_close_icon
views-count5065 դիտում article-date 22:55 30-08-2017

Մումբայում առնվազն 5 մարդ է մահացել հեղեղումների պատճառով

Հնդկաստանի Մումբայ քաղաքում վերջին 12 տարիների ընթացքում ամենաշատ տեղացած անձրևների հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` երեքշաբթի ափամերձ Մումբայ քաղաքում ուժեղ փոթորիկ է գրանցվել, որը կաթվածահար է արել բազմամիլիոնանոց քաղաքը: Հեղեղումների պատճառով խափանվել է երթևեկությունը: Եղանակից տուժել է նաև Մումբայի օդանավակայանի աշխատանքը: 10 չվերթ չեղյալ է հայտարարվել, բազմաթիվ չվերթներ հետաձգվել են: Մումբայի տարբեր մասերում օրվա ընթացքում գրանցվել է 33 սանտիմետր տեղումներ:

Նմանատիպ նյութեր