211652_close_icon
views-count3186 դիտում article-date 21:32 30-08-2017

Թրամփն հայտարարել է, որ բանակցությունները չեն օգնի լուծել Հյուսիսային Կորեայի խնդիրը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները չեն օգնի լուծել ԿԺԴՀ-ի խնդիրը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «ԱՄՆ-ն խոսել է Հյուսիսային Կորեայի հետ և 25 տարվա համար գումար վճարել: Խոսելը հարցի լուծում չէ»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նախագահը չի բացատրել, թե ինչ «գումարի» մասին է խոսքը: ԱՄՆ-ն նախկինում ԿԺԴՀ-ին Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում տրամադրել է գումար, սակայն որպես մարդասիրական օգնություն:

Նմանատիպ նյութեր