211652_close_icon
views-count5216 դիտում article-date 21:08 30-08-2017

ԱՄՆ ռազմանավերը առաջիկայում Բալթիկ ծով կժամանեն

ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն առաջիկայում Բալթիկ ծով կժամանեն՝ կապված ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն՝ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո, փոխանցում է [url=https://ria.ru/world/20170830/1501383191.html]ria.ru[/url]-ն: Նրա խոսքով՝ «Արևմուտք-2017» զորավարժությունների օրվա մոտեցման հետ մեկտեղ անվտանգության ոլորտում ստանձնած պարտականությունները կատարելու իրական քայլեր են ձեռնարկվում։ «Լիտվայում տեղակայված են ԱՄՆ-ի զինծառայողներն ու տեխնիկան, լրացուցիչ կործանիչներով ուժեղացվել է օդային ոստիկանության առաքելությունը։ Աշնանը Բալթիկ ծովում սպասում են ամերիկյան նավերին», - ասել է Գրիբաուսկայտեն։

Նմանատիպ նյութեր