211652_close_icon
views-count9642 դիտում article-date 20:44 30-08-2017

Ինչքան հայրենասիրությամբ լցված սպաներ ունենանք, այնքան առաքինի ու մարտունակ բանակ կունենանք. Բագրատ սրբազան

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» առաքելության հիմնական նպատակը առաքինի մարդու կերտումն է, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց վարժարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: «Այս վարժարանից են դուրս գալու մեր ապագա սպաները, որոնք բանակի նկարագիրն են կերտելու: Բնականաբար, որքան պատրաստված, նվիրված, առաքինությամբ օժտված, հայրենասիրությամբ լցված սպաներ ունենանք, այնքան առաքինի ու մարտունակ բանակ կունենանք», - նշեց սրբազանը: Խոսելով միջանձնային խնդիրների մասին, որոնցից կրթահամալիրներում անհնար է լինում խուսափել՝ Բագրատ սրբազանն ընդգծեց. «Բնական է, որ վարժարանանում զանզան հարցեր են ծագելու, որովհետև այստեղ երիտասարդներ են, բայց թե կրթական ծրագրերի, թե՛ զբաղվածության առումով, թե՛ ռազմահայրենասիրական զգացումը բարձրացնելու նպատակով մեծածավալ աշխատանքներ են տարվում, որոնք այդ նպատակին են ծառայում»:

Նմանատիպ նյութեր