211652_close_icon
views-count11975 դիտում article-date 19:32 30-08-2017

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն Բաքվում

Սեպտեմբերի սկզբին նախատեսվում է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բաքվում: Միխեիլ Ջանելիձեի, Էլմար Մամեդիարովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրկան Օզորալը: Հայտնում է aliq.ge-ն: «Նախարարների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ից 6-ը: Այս պահին որոշվում է հանդիպման օրակարգը և այլ մանրամասներ»,- հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը: Նախարարները կքննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններում կարևորվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության տրանսպորտային և էներգետիկայի ոլորտին վերաբերող նախագծեր:

Նմանատիպ նյութեր