211652_close_icon
views-count4335 դիտում article-date 18:30 30-08-2017

Ո՞վ պետք է տուգանի քաղաքացուն, երբ նա փողոցում աղբ է նետում, մեխանիզմը պարզ չէ. Կարեն Չիլինգարյան

«Մեր քաղաքը կմաքրվի, ամեն քայլափոխի չենք տեսնի, որ ծխախոտը, թուղթը նետում են գետնին։ Ցանկացած գործունեության դեպքում, երբ գրպանին կպնում ես, աշխատում է»,- «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ կառավարության կողմից իրականացվող «Մաքուր Հայաստան» ծրագրին: Դրական գնահատելով կառավարության նախաձեռնությունը, հասարակական գործիչը նշեց, որ տուգանելու մեխանիզմը պարզ չէ: «Օրինակ, նշվում է, թե ուղևորը եթե աղբ է նետում մեքենայից, ապա հենց ինքն էլ տուգանվում է, բայց պարզ չէ, թե դա ինչպես է իրականացվելու, ինչպես են գտնելու ուղևորին, ինչպես են տուգանելու, եթե նա գումար, փաստաթուղթ չունի: Կամ փողոցում, որ քաղաքացին աղբ նետեց, ո՞վ պետք է տուգանի նրան: Ես համաձայն եմ, որ լինի տուգանք, բայց այնպես չլինի, որ տուժի անմեղ մարդը և կոռուպցիայի առիթ տա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր