211652_close_icon
views-count15598 դիտում article-date 14:13 30-08-2017

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրվի «Ֆանտոցի» իտալական կատակերգությունը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է ներկայացնել համաշխարհային կինոարտադրության բարձրարժեք ֆիլմեր, որոնք միտված են երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակությանը: Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին համաշխարհային կինոյի սիրահարներին հրավիրում ենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` բացօթյա կինոսրահում դիտելու իտալացի թատրոնի ու կինոյի դերասան, կատակերգու, ռեժիսոր Պաոլո Վիլաջիոյի «Ֆանտոցի» պատմվածքների ժողովածուի հիման վրա 1975 թ. էկրանավորված «Ֆանտոցի» կինոնկատակերգությունը: «Ֆանտոցին» ժամանակին մեծ մասսայականություն է վայելել Արևելյան Եվրոպայում, ԽՍՀՄ-ում և մեծ ճանաչում է բերել Պ. Վիլաջոյին: Այն արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո», «Արծաթե ժապավեն» և «Ոսկե առյուծ» մրցանակներին: Ընդհանուր առմամբ նկարահանվել է Ֆանտոցիի մասին պատմող 10 ֆիլմ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

Նմանատիպ նյութեր