211652_close_icon
views-count9793 դիտում article-date 13:38 30-08-2017

Չելյաբինսկում 36-ամյա հայ գործարար է սպանվել

ՌԴ Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը հայ գործարարի է սպանել: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Շիշկովին: Նախօրեին «Ստրոիտելի» փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել է 36-ամյա գործարարի մարմին՝ հրազենային վնասվածքներով: Իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքով՝ օգոստոսի 29-ին ուշ երեկոյան գործարար Կամո Հարությունյանը մոտեցել է իր տանը և ուղղվել դեպի մուտք: Այդ պահին նրան է մոտեցել անհայտ անձ: Ականատեսների խոսքերով՝ տղամարդկանց միջև կարճատև զրույց է տեղի ունեցել, ինչից հետո անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակով արձակել է առնվազն 10 փամփուշտ: Կ. Հարությունյանը տեղում մահացել է, իսկ անհայտ անձը հեռացել է դեպքի վայրից: Նախնական վարկածի համաձայն՝ սպանության պատճառը եղել է բիզնեսի պատճառով առաջացած կոնֆլիկտը: Կ. Հարությունյանը և մարդասպանը նախկինում ծանոթ են եղել: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հարությունյանը եղել է Մագնիտոգորսկի հայ հայանքի ղեկավարներից մեկը։

Նմանատիպ նյութեր