211652_close_icon
views-count19223 դիտում article-date 13:18 30-08-2017

Մինչև ՀՀ ոստիկանապետը չմիջամտեց, Երևանում կռվախնձոր դարձած խաչմերուկում քաղաքացիների անվտանգության համար լուսակիրների հարցը չլուծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Երևան քաղաքի կռվախնձոր դարձած Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղադրվեցին երթևեկությունը կարգավորող լուսակիրներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խաչմերուկում վթարների պակաս չկար, քանի դեռ լուսակիրներ չկային, իսկ հիմա տեղադրվող ժամանակակից լուսակիրները երթևեկությունը կդարձնեն էլ ավելի անվտանգ թե՛ վարորդների, թե՛ հետիոտնի համար: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մոտակայքում ապրող մարդիկ և վարորդներն ասում էին, որ վերջապես իրենց ցանկությունը՝ կապված լուսակիրների հետ, իրականացավ: Նրանք շնորհակալություն էին հայտնում ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իրենց խնդրին արձագանքելու և իրենց առօրյան և երթևեկը էլ ավելի անվտանգ դարձնելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր