211652_close_icon
views-count7402 դիտում article-date 13:10 30-08-2017

Ստամբուլի հայաշատ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ստամբուլի Շիշլի թաղամասի սրճարաններից մեկում օգոստոսի 29-ի երեկոյան 2 խմբավորումների միջև հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է թուրքական Cumhuriyet-ը, սրճարան է ներխուժել 4 անձանցից բաղկացած մի խումբ և կրակ բացել ներսում գտնվող մեկ այլ խմբավորման անդամների վրա։ Վերջիններս պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել ևս 1 մարդ։ Մինչ ոստիկանները հասել են դեպքի վայր, խմբավորումների անդամները հեռացել են դեպքի վայրից՝ թողնելով վիրավորին ու սպանվածին։

Նմանատիպ նյութեր