211652_close_icon
views-count27543 դիտում article-date 12:05 30-08-2017

Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա «Երևանյան ամառ 2017» ծրագրի եզրափակիչ միջոցառումը

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Օգոստոսի 31-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի «Ցտեսություն ամառ» եզրափակիչ միջոցառումը: Այն կմեկնարկի ժամը 19:00-ին «Դեպի դպրոց» խորագիրը կրող հեծանվավազքով (վազքուղին՝ Մատենադարան - Կարապի լիճ), իսկ ժամը 20:00-22:00-ը մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա հիմնական միջոցառումը, որի շրջանակում ներկաներին սպասվում է հետաքրքիր և ուրախ համերգային ծրագիր: Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Ցտեսություն ամառ» եզրափակիչ միջոցառմանը»։

Նմանատիպ նյութեր