211652_close_icon
views-count7735 դիտում article-date 11:00 30-08-2017

Վաշինգտոնում Էրդողանի 15 թիկնապահների դեմ ցուցարարների վրա հարձակման փաստով մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարների դեմ կատարված հարձակման փաստով մեղադրանքներ են առաջադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների դեմ։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Ընդհանուր հաշվով՝ մեղադրանքներ են առաջադրվել 19 մարդու դեմ։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 16-ին։ Վաշինգտոնում, Էրդողանի պաշտոնական այցի ժամանակ, 19 մարդ, որոնցից 15-ը Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամներ էին, հարձակվել ու դաժան եի էին ենթարկել Էրդողանի վարած քաղաքականության դեմ խաղաղ ցույց անող հայ, հույն, քուրդ ասորի ազգերի ներկայացուցիչներին։ Տուժել էր 9 մարդ։ Այդուհանդերձ, միայն 1 ամիս անց Վաշինգտոնի ոստիկանությունը որոշեց ձերբակալել Էրդողանի թիկնապահներին։

Նմանատիպ նյութեր