211652_close_icon
views-count4129 դիտում article-date 11:52 30-08-2017

Քիմ Քարդաշյանը 500 հազար դոլար կնվիրաբերի «Հարվի» փոթորկից տուժած Հյուսթոնին

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր մոր և քույրերի հետ պատրաստվում է 500 հազար դոլար փոխանցել հզոր «Հարվի» փոթորկից տուժած Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքին՝ աղետի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների համար։ Այդ մասին հայուհին հայտնել է Twitter-ի իր [url=https://twitter.com/KimKardashian/status/902558442849615872]էջում[/url]։ «Հյուսթոն, մենք աղոթում ենք քեզ համար։ Մայրս, քույրերս և ես 500 հազար դոլար ենք փոխանցելու Կարմիր Խաչին ու Փրկության բանակին»,-գրել է Քիմը։ Նա կոչ է արել իր բաժանորդներին հետևել իրենց օրինակին և օգնել փոթորկից տուժածներին։

Նմանատիպ նյութեր