211652_close_icon
views-count24929 դիտում article-date 23:18 30-08-2017

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մշակույթի տանը նշվեց տաղանդավոր աշուղ Ռուբիկ Վարդանյանի 90-ամյակը. վարպետն ապշեցրեց հանդիսատեսին դուդուկի կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մշակույթի տանը նշվեց աշուղ Ռուբիկ Վարդանյանի 90-ամյակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոբելյանական միջոցառումը կազմակերպել էին Ալավերդու քաղաքապետարանը և մշակույթի տան «Լազուր» ժողգործիքների նվագախումբը, որի հիմնդիրն է հանդիսանում Ռ. Վարդանյանը: Վարպետին շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ով նվեր հանձնեց բազմաթիվ հայտնի երգերի հեղինակին և մի քանի ֆիլմերում Սայաթ-Նովայի դերակատարին: Ռ. Վարդանյանը միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնեց մեծարման երեկոյի համար և հանդիսատեսի խնդրանքով հանդես եկավ դուդուկի վրա հայկական երաժշտության փայլուն կատարմամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր