211652_close_icon
views-count10797 դիտում article-date 19:51 29-08-2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Գլխավոր քարտուղարը Հայաստան է այցելել ՀԱՊԿ անդամ պետություններ այցելության շրջանակում՝ նպատակ ունենալով այցի ընթացքում քննարկել այս տարվա աշնանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Մինսկում կայանալիք վեհաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցերը: Զրուցակիցները քննարկել են վերջին ամիսների ընթացքում ՀԱՊԿ գործունեությանը, առաջիկա միջոցառումներին, նոր ծրագրերին առնչվող բազմաթիվ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀԱՊԿ դերը եւ գործունեությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ անվտանգության ամրապնդման գործում:

Նմանատիպ նյութեր