211652_close_icon
views-count7349 դիտում article-date 18:55 29-08-2017

Մերկելը պահանջել է Թուրքիային ազատ արձակել կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման պատճառով ցավոք անհրաժեշտ է դարձել վերակառուցել երկկողմ հարաբերությունները: Այդ ամենը կանդրադառնա նաև Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններին: Իհարկե, այս ամենը ինձ վշտացնում է, սակայն դա անհրաժեշտ քայլ է»,- ասել է Մերկելը:

Նմանատիպ նյութեր