211652_close_icon
views-count5174 դիտում article-date 22:16 29-08-2017

Եգիպտոսում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 14 մարդ է մահացել

Եգիպտոսի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Կահիրեի հարավում ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 14 մարդ է մահացել, ևս 42-ը վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` վթարը տեղի է ունեցել Բենի-Սուեյֆի մարզում: Ուղևորատար ավտոբուսը նախ բախվել է բեռնատարին, այնուհետև 2 մեքենաներն էլ հայտնվել են կամրջից ցած: Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Եգիպտոսում վթարների հետևանքով տարեկան 12 հազար մարդ է մահանում:

Նմանատիպ նյութեր