211652_close_icon
views-count4127 դիտում article-date 20:22 29-08-2017

Թայլանդի 50 նահանգի բնակիչներին զգուշացրել են ջրհեղեղի վտանգի մասին

Թայլանդի ՆԳՆ-ի բնական աղետների հետևանքների կանխարգելման և հաղթահարման կենտրոնը հայտարարել է, որ 77 նահանգներից 50-ում առաջիկա օրերին հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ են սպասվում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` վտանգն առավել սպառնում է երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող քաղաքներին (Պիկետ, Կրաբի, Փանգա, Չոնբուրի): Անձրևների սեզոնը սովորաբար Թաիլանդում տևում է մայիսի կեսերից մինչև հոկտեմբերի վերջ:

Նմանատիպ նյութեր