211652_close_icon
views-count6507 դիտում article-date 16:59 29-08-2017

Արցախցին, ի տարբերություն ադրբեջանցու, ընդամենը պաշտպանում է իր տանը խաղաղ ապրելու իրավունքը. Ա. Բաբլոյանը՝ Մաջեդ էլ Շաֆիին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորած պատվիրակությանը: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության ղեկավարին եւ կանադացի խորհրդարանականներին Արցախ այցելելու որոշման համար՝ նշելով, որ այնտեղ նրանք անաչառ տեղեկատվություն կստանան թե՛ Արցախի, թե՛ ԼՂ հակամարտության մասին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կանադայի օրենսդիր եւ գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը՝ փաստելով, որ այսօր էլ Թուրքիայի իշխանությունները, շարունակելով ժխտել այդ փաստը, ցուցաբերում են նույն մոտեցումները, ինչ 102 տարի առաջ: ՀՀ ԱԺ նախագահը, օրինակ բերելով Գերմանիայի եւ Իսրայելի հաշտության փաստը, նշել է, որ անազնվության բեռը դեռ ծանրանում է պաշտոնական Թուրքիայի վրա, եւ ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր Թուրքիան հետընթաց է ապրում մարդու իրավունքների պաշտպանության առումով: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Կանադայի վարած քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս լիարժեքորեն դրսեւորվելու տարբեր ազգությունների եւ դավանանքների պատկանող մարդկանց: Արա Բաբլոյանի խոսքով՝ մարդու իրավունքը բարձրագույն արժեք է՝ անկախ ազգությունից եւ դավանանքից. պետք է հարգել կրոնական պատկանելություն ունենալու, այն ընտրելու իրավունքը: Արա Բաբլոյանը նշել է. «Ուրախ եմ, որ այցելելու եք Արցախ: Այնտեղ կծանոթանաք խաղաղասեր ու ազատատենչ ժողովրդի հետ եւ կհամոզվեք, որ ճիշտ ուղու վրա եք՝ պաշտպանելով արցախցիների ազատ ապրելու իրավունքը»: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ արցախցին, ի տարբերություն ադրբեջանցու, ընդամենը պաշտպանում է իր տանը խաղաղ ապրելու իրավունքը: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Կանադայի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ մեր երկիրը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մաջեդ էլ Շաֆին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության անդամներին եւ այցելության նպատակը: «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ-ի ղեկավարը նշել է, որ անցյալ տարի ականատես լինելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կիրառված ռազմական գործողություններին, որին զոհ են գնացել ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների իրականացմանը՝ ստեղծել են փաստահավաք խումբ, որը կհավաքի տեղեկություններ եւ կներկայացնի հանրությանը: ՀԿ ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը ներկայացվում է որպես կրոնական եւ ոչ թե քաղաքական հակամարտություն. այսպիսի մոտեցումը, անշուշտ, շահավետ է Ադրբեջանին: Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը նշել է, որ դարեր շարունակ քրիստոնեություն դավանող հայ ժողովորդն այսօր էլ ընթանում է խաղաղության մեջ ապրելու եւ արարելու ճանապարհով. դրանում հյուրերը կհամոզվեն

Նմանատիպ նյութեր