211652_close_icon
views-count6219 դիտում article-date 14:57 29-08-2017

Թուրքերը պիտի հասկանան, որ Էրդողանի ստեղծած ռեժիմն է այնպես արել, որ անհնարին դառնա ԵՄ-ին անդամակցելը. Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը գտնում է, որ Թուրքիան օր-օրի մեծ-մեծ քայլերով հեռանում է Եվրամիությունից՝ ձգտելով դրա պատասխանատվությունը ամեն գնով գցել ԵՄ-ի վրա։ «Եվ արժի՞, արդյոք, արդեն վերջ դնել Թուրքիայի հետ բանակցություններին։ Իրականում դա տեսական հարց է»,-ասել է Յունկերը ԵՄ-ի դեսպանների հետ հանդիպման ժամանակ։ «Ես դրանում կասկածում եմ հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով սպասում է բանակցություններին վերջ դնելուն, որպեսզի դրանում հրապարակավ մեղադրի հենց Բրյուսելին»,-ընդգծել է նա։ Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է, որ կառույցը պետք է այնպես դրսևորի իրեն, որպեսզի թուրքերը հասկանան, որ նրանք Էրդողանի ստեղծած ռեժիմն է այնպես արել, որպեսզի անհնարին դառնա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը։

Նմանատիպ նյութեր