211652_close_icon
views-count3817 դիտում article-date 11:57 29-08-2017

Փհենյանը նոր հրթիռ է արձակել. այն անցել է 2700 կմ տարածություն

Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել, որն անցել է ճապոնական Հոկայդո կղզու վրայով՝ հաղթահարելով 2700կմ տարածություն։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ Renhap գործակալությանը հղումով։ Նշվում է, որ հրթիռի առավելագույն բարձրությունը եղել է շուրջ 550 կմ։ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգայի խոսքով՝ հրթիռն ընկել է Հոկայդո կղզուց 1180 կմ արևելք ընկած հատվածում։

Նմանատիպ նյութեր