211652_close_icon
views-count2576 դիտում article-date 13:13 29-08-2017

ԱՄՆ-ի պետքարտուղարը կրճատելու է Պետդեպի հատուկ բանագնացների թիվը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը մտադիր է գրեթե 2 անգամ կրճատել Պետդեպի հատուկ ներկայացուցիչների թիվը։ Վերջիններիս թիվը կազմում է շուրջ 70, հաղորդել է CNN-ը։ Հատկապես, պաշտոնից կազատվեն Սիրիայի, Սուդանի Հարավային Սուդանի, ինչպես նաև կլիմայի գլոբալ փոփոխության, Արկտիկայի ու այլ հարցերով հատուկ ներկայացուցիչները։ Նշվում է, որ համապատասխան նամակը Թիլլերսոնն ուղարկել է Սենատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերին։ «Ես գտնում եմ, որ Պետդեպը կարող է ավելի լավ կատարել իր առաքելությունը՝ միավորելով տարածաշրջանային ու ֆունկցիոնալ բյուրոյի մեջ մի քանի բանագնացների ու հատուկ ներկայացուցչությունների»,-ընդգծել է պետքարտուղարը։

Նմանատիպ նյութեր