211652_close_icon
views-count5063 դիտում article-date 23:05 28-08-2017

ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի վնասը գնահատել են ավելի քան 40 մլրդ դոլար

Վերջին 12 տարվա ընթացքում ամենաուժեղ «Հարվի» փոթորկի կողմից ԱՄՆ-ի տնտեսությանը պատճառված վնասը կարող է գերազանցել 40 մլրդ դոլարը: Այդ մասին գրում է Interfaxs-ը: CoreLogic հետազոտական ընկերության գնահատմամբ փոթորկից վնասը կարող է կազմել 39,6 մլրդ դոլար, եթե այն հասնի երրորդ կատեգորիային: Մինչդեռ դրա ուժը հասել է չորրորդ կատեգորիայի՝ այնուհետև իջնելով մինչեւ առաջին կատեգորիա: Դրա հետ մեկտեղ առաջիկա օրերին Տեխասին սպասում են սաստիկ անձրևներ, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ հեղեղումների: ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ փոթորկից վնասի նախնական գնահատումներ չեն անում: Մինչ այժմ նահանգի պատմության մեջ ամենաավերիչ փոթորիկը դարձել է «Կատրինան», որը 2005 թվականին գործնականում ավերեց Հարավային Օռլեան քաղաքը և ավելի քան 1,8 հազար կյանք խլեց: Նյութական վնասն այն ժամանակ կազմեց 125 մլրդ դոլար: Հիշեցնենք, որ Տեխասում «Հարվի» փոթորկի զոհ է դարձել առնվազն 8 հոգի: Քամու արագությունը փոթորկի ներսում հասել է 215 կմ/ժ-ի:

Նմանատիպ նյութեր