211652_close_icon
views-count4833 դիտում article-date 23:22 28-08-2017

Բնությանը դեմ չես գնա. Ֆրանսիացիները պատրաստվում են գինու գնի բարձրացմանը

Բնության քմահաճույքնորը վատ ազդեցություն ունեցան որոշ շրջաններում Ֆրանսիայի առավել ճանաչելի խորհրդանիշներից մեկի` խաղողի բերքահավաքի վրա, ինչը կարող է հանգեցնել գինու գնի բարձրացման: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` անցյալ շաբաթ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացրեց, որ 2017 թվականին երկիրը կստանա 37.2 մլն հեկտոլիտր գինի, ինչը 18% -ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Այս ցուցանիշը17 տոկոսով ցածր է վերջին հինգ տարիների միջինից: Նախարարությունում բերքի ձախողումը կապում են վատ եղանակային պայմանների և հատկապես այս գարնանը տևած երկարատև ցրտերի հետ:

Նմանատիպ նյութեր