211652_close_icon
views-count4981 դիտում article-date 16:34 28-08-2017

Ռուսաստանը Գերմանիան ապակայունացնելու 5 միջոց ունի. Խոդորկովսկի

«Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում 5 տարբերակ է նշել, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է ազդել Գերմանիայի կայուն իրավիճակի վրա, հաղորդում է deutche Welle-ը։ Խոսքը, մասնավորապես, գնում է սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալիք Բունդեսթագի ընտրությունների մասին։ Ըստ Խոդորկովսկու՝ վերը նշված միջոցները հետևյալն են՝ ապատեղեկատվություն, կոռուպցիա, սադրանք, սպանություն և ահաբեկչություն։ «Թե որքան հեռու Կրեմլը կցանկանա գնալ, Բեռլինը չի կարող կնխատեսել»,-հավելել է ընդդիմադիր գործիչը՝ ընդգծելով, որ Բեռլինը հիմնականում վախենում է ռուս հաքերների հարձակումներից։

Նմանատիպ նյութեր